ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀՀԿ-ն չի ցանկանում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀԿ-ն չի ցանկանում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին
24.06.2014 | 15:23

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր քառյակի 12 պահանջներից մի քանիսին և իր դիտարկումները ներկայացրել` քննադատության տարափ տեղալով:

ՀՀԿ-ում Քոչարյանի հարցազրույցի առնչությամբ կա հատուկ հրահանգ` չպատասխանել: Քիչ ՀՀԿ-ականներ կգտնվեն, որոնք կցանկանան մեկնաբանել նրա խոսքերը: Ասվել է, թող այդ քննադատությանը փաստարկված պատասխանի յուրաքանչյուր ոլորտին առնչվող մասնագետը: Խմբակցության անդամները ևս հրաժարվեցին պատասխանելուց` համարելով, որ հարցազրույցում քաղաքական գնահատականներ չկան, խնդրահարույց հարցերի վերաբերյալ երկրի երկրորդ նախագահն իր տեսակետն է հայտնել, որին կպատասխանեն համապատասխան մասնագետները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ